Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով Մեյչժոու քաղաքում անցած գիշերը փլուզվել է 4 գոտիանոց մայրուղու հատվածներից մեկը։ 23 ավտոմեքենա զառիթափից ցած է ընկել, մի քանիսը հրդեհվել է։
Մեքենաները դուրս բերելու համար շինարարական ամբարձիչներ են օգտագործվել։ Նախնական տվյալներով՝ 48 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է։ Զոհերի թիվը կարող է աճել։ Քաղաքային իշխանությունները հայտում են, որ 3 մարդու ինքնությունը պարզելու հմար ԴՆԹ տեստ է արվում։
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։