Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հանդիպում է ունենալու ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի հետ։
Իշխող կուսակցության գրասենյակում պլանավորված հանդիպմանը նախատեսվում է քննարկել Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու հարցը։
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում անհրաժեշտ թվով ձայներ չունի սահմանադրության նախագիծը հանրաքվի դնելու համար՝ դրա համար ընդդիմությունից առնվազն 37 ձայն է անհրաժեշտ։