Մատչելիության հղումներ

Եթե F-16-երը կիրառվեն 3-րդ երկրների օդանավակայաններից, կդառնան օրինական թիրախներ, որտեղ էլ գտնվեն․ Պուտին


Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվելու ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա՝ Լեհաստանի, Մերձբալթիկայի կամ Չեխիայի, դա լիովին զառանցանք է, չորեքշաբթի ուշ երեկոյան Տվերի շրջանում հանդիպելով ռուս ռազմական օդաչուներին` ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով Արևմուտքի կողմից Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրելու հարցին` նա ասել է, թե դա ռազմաճակատում իրավիճակ չի փոխի, կոչնչացնեն, ինչպես ոչնչացնում են նրանց տանկերը, զրահամեքենաներն ու համազարկային կրակի կայանները։

Միաժամանակ Պուտինը ասել է, որ եթե F-16 կործանիչները կիրառվեն երրորդ երկրների օդանավակայաններից, ապա կդառնան օրինական թիրախներ, որտեղ էլ դրանք գտնվեն։

Ակնկալվում է, որ գալիք ամռանը Ուկրաինան F-16 կործանիչներ կստանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG