Մատչելիության հղումներ

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը համարվում է առաջատար թեկնածու կիրակնօրյա ՏԻՄ ընտրություններում


Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը, արխիվ:
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը, արխիվ:

Առաջիկա կիրակի օրը՝ մարտի 31-ին, Թուրքիայում նախատեսված են տեղական ընտրություններ: Երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում թեժ մրցակցության մեջ են ներքաշված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմության թեկնածուները:

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մրցակիցը Թուրքիայի շրջակա միջավայրի նախկին նախարար Մուրադ Քուրումն է:

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի մրցակիցն էլ Էրդողանի կողմից առաջադրված Թուրգութ Ալթինոքն է: Այսօր հրապարակվել են հարցումների արդյունքները, որոնց համաձայն, առաջատար թեկնածուն Յավաշն է:

2019-ի ընտրություննեում Էրդողանի կուսակցությունն այդ երկու առանցքային քաղաքներում պարտվել է: Վերլուծաբանների համոզմամբ, նոր պարտությունը կարող է Թուրքիայում ներքաղաքական էական փոփոխությունների հանգեցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG