Մատչելիության հղումներ

ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել


Չինաստան - Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիան, արխիվ
Չինաստան - Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիան, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ազգային հետախուզությանը հանձնարարվում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման մասին որոշ տեղեկություններ, հաղորդում է Սպիտակ տունը։

«Մենք պետք է ամեն ինչ պարզենք՝ համոզվելու համար, որ կարող ենք ավելի լավ կանխել համաճարակներն ապագայում: Իմ վարչակազմը կշարունակի ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման հետ կապված բոլոր գաղտնի տեղեկությունները՝ ներառյալ այն վարկածը, որ վիրուսը կապված է Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի հետ», - ընդգծել է Բայդենը։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկել էին COVID-19-ի ծագման վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալները գաղտնազերծելու օգտին, ինչից հետո օրինագիծն ուղարկվել էր նախագահ Բայդենին՝ ստորագրման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG